Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արմեաշկա (Յ․ Տէր-Գրիգորեանի՝ Վանօյի, հուշերից)

Արմեաշկա  (Յ․ Տէր-Գրիգորեանի՝ Վանօյի, հուշերից)
31.08.2023 | 09:54

Մօտաւորապէս ժամը երկուսն էր, երբ բուֆէտին մօտեցաւ մի կառք, որից իջան երկու ռուս ինժեներներ ու Թիֆլիսին յայտնի կուրտիզան գեղեցկուհի Ս. Գօրնիկովան: Այդ բարձրահասակ, սև թաւիշէ երկար շլէյֆով, սև զգեստ հագած, շքեղ մազերը փոքրիկ սև գլխարկի տակ ճաշակով կահաւորած փայլուն կինը, որի ետևից ընկած էր ամբողջ Թիֆլիսը, իր թզուկ կավալէր ինժեներների ուղեկցութեամբ անցաւ մեր սեղանի մօտ, զննեց մեզ իր լօռնէտով և յետոյ դիմեց իր ուղեկցողներին՝ ասելով. "Այստեղը անյարմար է նրանց քէֆի համար, որին կը խանգարեն այստեղ նստող արմեաշկաները":

Պէտք էր միայն տեսնել, թէ ինչպէս զայրացաւ Ադամեանը.

նա յանկարծ բարձրացաւ իր տեղից, վերցրեց ձեռքը իր առաջ

դրւած դանակը, սկսեց ամբողջ մարմնով դողալ. նորից գետին

գցեց իր ձեռքից դանակը և բոլորովին սպրդնած՝ առաջ, քան թէ

մենք կարողացանք նրան խանգարել, արագ քայլերով դիմեց

նորեկներին.

– Պարոննե՛ր, ես հայ արտիստ Ադամեանն եմ. Ձեզ ուղեկցող

տիկինը վիրաւորեց ինձ և սեղանակիցներիս իր արտասանած բառերով. Ես ոչինչ չեմ կարող անել մի կնոջ դէմ և յոյս ունեմ, որ նրա տեղ դուք ինձ բաւարարութիւն կը տաք:

Նա շպրտեց իր այցետոմսը ինժեներներին, որոնցից մէկը

հանեց իր գրպանից իր այցետոմսը և, տալով այն Ադամեանին, ասաց.

– Ես պատրաստ եմ ձեր ծառայութեանը…

– Վանօ՛,- փսփսաց ականջիս Շահլամեանը,- ի՞նչ այցետոմս,

բռնենք դրանց, քօթկենք:

– Ո՞ւմը քօթկենք,- փսփսացի նոյնպէս ես,- կնո՞ջը…

– Չէ՛, այդ ինժեներներին…

Այդ միտքը իմ խելքումը նստեց, ու ես արդէն ուզում էի սկսել,

երբ կուրտիզան կինը, որ քարացած կանգնած նայում էր Ադամեանին, յանկարծ վազեց դէպի նա, իջաւ ծնկան վրայ…

– Խնդրում եմ, ներեցէ՛ք, ես մեղաւոր եմ. գիտեմ, որ դուք անկարող էք ձեռք բարձրացնել կնոջ վրայ, եթէ նա մինչև անգամ ինձ պէս ընկած կին լինի, բայց ձեր տեղ ես ինձ կը պատժեմ… Նա մի կողմ գցեց իր փոքրիկ գլխարկը, ամուր բռնեց իր շքեղ մազերից և, նրանցից մի բուռը պոկելով, շպրտեց Արտիստի ոտքերի մօտ: Նա պատրաստւում էր միւս ձեռքով ևս բռնել իր մազերը, բայց Արտիստը հասաւ, բռնեց նրա ձեռքը, բարձրացրեց նրան և սկսեց հանգստացնել:

– Ո՛չ, դուք մեղաւոր չէք, Ձեր շրջապատը, Ձեր դրութիւնը,

Դուք ինքներդ չը գիտէք, թէ ինչ էք ասում… հանգստացէ՛ք…

Կինը հեկեկալով լալիս էր…

Ադամեանի աչքերի մէջ և այտերի վրա արցունքներ էին փայլում․․․

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 33447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ